February 16

Մայրենի

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անԳամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

լԱստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրե: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դարձավ

          ամբողջ
երբեք

          անգամ

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած
    բ/կամակոր
    գ/հակառակ կողմով
    դ/բոլորին հակառակ
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ                       լավ

սովորական       անսովոր

պարզ             բարդ
երկար            կարչ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.ա/սովորական
    բ/ինչուիկ
    գ/բոլորովին
    դ/գարեջուր
  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.ա/աչքերը                   հոգնակի

    բ/ հարցերին             հոգնակի

    գ/ դարակները        հոգնակի
    դ/ խրճիթ                 եզակի

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

 

դանակ, պատառաքաղ
զանազան, երկար

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ձանձրացնել
    բ/չէր կարողանում               չկարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դանալ
  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       ————————

ստորոգյալ     ——————————

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.ա/մի քանի տարի
    բ/ամբողջ կյանքում
    գ/ամբողջ տարին
    դ/ տարվա կեսը
  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    կաղամբ, սոխ
  3. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    նա միշտ թարս հարցեր էր  տալիս
  4. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.ա/հարցերը շատ էին դժվար
    բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
    գ/տղան հակառակ ինչուիկ էր
    դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
  5. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    —Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել
  6. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու բջիջը ունի ուղեղ-որովհետև առանց ուղեղ բջիջը չի կարող աշխքտել                                                                                                                                                                                                                                                      Ինչու կաթը ունի կով-որովհետև կովը  կթում է  կաթ
  7. և ստանում են կով
  8. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : Ինչու համակարկիջը ունի սեղան