June 13

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:Նրանք  հարձակվում են տնային կենդանիների վրա
  2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին,:որ նանք իրանց զույքից հետո ուրիշ զույգ չեն գտնում:
  2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    Մեծ-  փոքր
    բարձր-ցածր
    արագ-դանդաղ
    շատ-քիչ
  3. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: ագռավները

թռչուններ

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

խելացի

չարաճճի

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

 

 

 

 

 

 

 

May 26

Դասարանում

Մայիսի 26

Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ «Եթե ես հրաշագործ լինեի» վերնագրով

Ողջույն ես Լիլիան եմ ու այսօր ես ձեզ կպատմեմ մի հատ  պատմություն, որը եղել է ինձ հետ:

Առաջ ինձ իմ դպրոցում ոչ մեկ չէր սիրում,  բայց  մի անգամ ես տուն գնաիս գտա մի փայտիկ :

Այդ օրվանից ես դարձա շատ երջանիկ, բոլորը ինձ սկսեցին սիրել ու բոլորը ուզում էին ինձ  հետ ընկերություն անել:

Բայց ես  ընկերություն էի անում մի աղջկա հետ, որի  անունը Մանան էր :

Նա շատ լավ ու բարի մարդ էր ու միշտ ինձ հետ կիսվում եր:

Բայց մի անգամ նա ասաց, որ օգտագործել է ինձ ու գնացել ուրիշ աղջկա մոտ :

Բայց ես չհանձնվեցի ու գնացի ինչ որ աղջկա մոտ և ասացի՝ արի իրար հետ ընկերություն անենք, նա ուրախ-ուրախ ասաց

-Այո, այո, իհարկե:

Եվ  մենք իրար հետ գնացինկ Մանանի մոտ և նա միանգամից վազեց:

Ասեմ իմանաք Մանանից բոլորը վախենում էին:

Ու այդ օրը Մանանը դուրս եկավ այդ դպրոցից:

                                                                                    Վերջ

Ինչ ես մտածում, ինչից Մանանը դուրս եկավ-(հրաշագործ փայտիկի օգնությամբ):

May 25

Դասարանում

Մայիսի 25

Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները․ Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)։

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․

․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ / 1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։Եղունգներով աստիճաններ փորեց  /1 միավոր/

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։Մյունխհաուզենը եղունգներով աստիճան փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։  /1 միավոր/

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։Պատմողական
Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Բացականչական
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։/1 միավոր/

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։Հիշել, բարձրանալ, մտածել, փորել, չհաջողվել։

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —հողը

Դուրս գալ —տնից

Աճեցնել —բույս

Տեսնել —կյանքը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։Հիշել-Մտաբերել     ուրախ-երջանիկ        վերջիվերջո-վերջապես /1 միավոր/

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։Երկար-կարճ       բարձրանալ-իջնել  վերև-ներքև         բարեբախտաբար-դժբախտաբար /1 միավոր/

May 24

Ուսումնական 3 շրջան

Ես գիտեմ լիքը հեքիաթներ և բանաստեխտություներ Հովհանես Թումանյանից նա իմ ամենա սիրելի գրողն է

  1. ԻՄ ԵՐԳԸ․ Թումանյան

    Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Ծով բարություն, շընորհք ու սեր
    Ճոխ պարգև եմ առել վերուստ։

    Անհուն հանքը իմ գանձերի,
    Սիրտս է առատ, լեն ու ազատ.
    Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
    Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

    Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

    Գողից, չարից, չար փորձանքից,
    Աշխարհքով մին՝ ահա էսպես
    Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

    Ես հարուստ եմ, ես բախտավոր
    Իմ ծընընդյան պայծառ օրեն,

    Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
    Իր տրվածն եմ տալիս իրեն։

    1918

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարևև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխար. :
    3. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշներըԱնծայր
    4. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:Վախ

                                                                 հաջորդը կարդում ենք Աղայան

 

May 23

«Իմ լավագույն ընկերը»

Մայիսի 23

Գրի՛ր փոքրիկ ստեղծագործական աշխատանք «Իմ լավագույն ընկերը» վերնագրով։ Բնութագրի՛ր ընկերոջդ արտաքինը, բնավորության գծերը և պատմի՛ր, թե ինչու ես նրա հետ ընկերություն անում։

Ես շան ընկերներ ունեմ, բայց ում ընտրեմ չգիտեմ։Հմմմմ (մտածում եմ) ես որոշեցի և կպատմեմ Մարիայի մասին. նա շատ հետաքրքրասեր աղջիկ է, ես նրան շատ եմ սիրում:  Մարիան գեղեցիկ, սևահեր,սլացիք կազմվածքով, գեղեցիկ արտաքինով աղջիկ է: Նրա հետ շատ հետաքրքիր է ընկերություն անելը ։

May 22

Դասարանում

Կամակոր թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կաարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 

կարճ

մարդ

թախտ

դերմակներ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ    սա

4. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

5. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: կամակորւոթյունը

6. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:  վերմակն տակ ճիպոտ  է  թաքցնում 

7. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի

9.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: հնարամնտ դերձակը

May 19

Դասարանում 18.05.2022

  1. Մեկ բառով գրի՛ր

օրինակ՝ երկաթից շինված-երկաթյա

  • արծաթիցշինված-արծաթյա
  • ոսկուց շինված-ոսկյա
  • պղնձից շինված-պղնձյա
  • փայտից պատրաստված-փայտե
  • բրդից պատրաստված-բրդե

2. Գրի՛ր տարօրինակ հրամաններ

օրինակ՝ ուտելիս խոսի՛ր, ձեռքերդ մի՛ լվա

մի՚ կարդա

3. Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղիկների անուններ են։Վարդ,Մանուշակ,Լիլիա,Շուշան

4. Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։

Ես իրականում չինացի եմ

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  տխրած ասի՝

-Չի կարող պատահել։Ես այս դպրոցից դուրս եմ գալու

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  ուրախացած ասի՝

-Չի կարող պատահել։դու Ամենալավ ընկերուհին ես այս կյանքում

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  բարկացած ասի՝

-Չի կարող պատահել։ Դու հիմար ես։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։ Ես հայտնի աստղեմ

5. Ինչպե՞ս կարող ես բացատրել բառերը

Կարոտել-երրբ ուզում ես ինչվոր մեկին տեսնելև գրկեշ

երգել- որ քո ձայնով բառեր ես ասում և միաժամանակ մեղեդի է գնում

կատակ-որը ծիծաղելի է

գարուն-դա եղանակ է

հեքիաթ-այն տեղ լիքը հորինված բաներ կան

հայելի-նրանով քեզ ես նայում

May 4

Մաիսի 4

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:գաղտնիք

վերջ

համարձակ

ջարդել

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   անվտանգաոր

բ/ չարություն բարություն

գ/ թույլ  ուժեղ

դ/  տգեղ գեղեցիկ

 

    4. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ծաղիկներ

բ/ իշխան   իշխաններ

գ/ քամի   քամիներ

դ/ փուշ   փշեր

   5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

6. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Ուտել                                                                                    Ուտում

Փորձել                                                                                   Փերձում

Նայել                                                                                     Նայեց

Ամաչել                                                                                   Ամաչեց

7. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:    Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

  8. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

9. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

_______________________________________________________________________

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

      11.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

Մեջը հեղյուս էր լռված։

May 3

Մայիսի 2

Մայիսի 2

Սովորի՛ր շատ լավ կարդալ Հ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի առանձնացված հատվածներից այն հատվածը, որը համապատասխանում է քո կերպարին։

հրեշտակ։

 Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։

April 28

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը

Ապրիլի 28

  1. Ավարտի՛ր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքից  հատված 2-ի առաջադրանքները։
  2. Գրի՛ր մեկ հարց հատված 1-ի և հատված 2-ի վերաբերյալ, որոնք  դասարանում կուղղես դասընկերներիդ:Հատված մեկ Երբ մեծահասակներին պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, ինչն է նրանց հետաքրքրում   հատված երկուս Երկար ու լուռ մտորելուց հետո նա ինչ պատասխանեց.

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

 

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկայնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գախտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը:

Եվ ես փորրեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը:

Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին:

Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել):

Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի:

Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. գաղնիք

դարձավ

խորհրդդավոր

փորցեցի

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ-բարդ
  2. գեղեցիկ-տգեղ
  3. երկար-կարճ
  4. ուղիղ-ծուռ
  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարձեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառեր

դ/ մոլորակ-մոլորակներ

5.Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

տեսնել                  տեսավ

տխրել                      տխրեց

կապել                      կապես

ընկնել                      ընկավ

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    ____________________ ___________________

_____________________                ___________________

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.

սա ին՞չ առարկա է

11. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
տուն

12. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

ՈՒղիղը  ածարածիր