April 28

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը

Ապրիլի 28

  1. Ավարտի՛ր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքից  հատված 2-ի առաջադրանքները։
  2. Գրի՛ր մեկ հարց հատված 1-ի և հատված 2-ի վերաբերյալ, որոնք  դասարանում կուղղես դասընկերներիդ:Հատված մեկ Երբ մեծահասակներին պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, ինչն է նրանց հետաքրքրում   հատված երկուս Երկար ու լուռ մտորելուց հետո նա ինչ պատասխանեց.

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

 

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկայնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գախտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը:

Եվ ես փորրեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը:

Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին:

Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել):

Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի:

Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. գաղնիք

դարձավ

խորհրդդավոր

փորցեցի

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ-բարդ
  2. գեղեցիկ-տգեղ
  3. երկար-կարճ
  4. ուղիղ-ծուռ
  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարձեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառեր

դ/ մոլորակ-մոլորակներ

5.Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

տեսնել                  տեսավ

տխրել                      տխրեց

կապել                      կապես

ընկնել                      ընկավ

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    ____________________ ___________________

_____________________                ___________________

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.

սա ին՞չ առարկա է

11. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
տուն

12. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

ՈՒղիղը  ածարածիր


Posted April 28, 2022 by Մոնիկա Սուքիասյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*