September 27

Մայրենի

Սեպտեմբերի 27

1.Պատումի միջոցով ներկայացրո´ւ շաբաթ օրվա ճամփորդությունդ, տեղադրի´ր բլոգում. կարող ես պատումին կից տեղադրել նկարներ ու տեսանյութեր:Ես չեմ եղել ճամփորրդուցյան

2.(Լրացուցիչ առաջադրանք)

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ: Կոմիտաս ,անգիրներ

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

Ոսկի-մեղաց

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեղաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

 

Ծաղին ու շաղի

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Կռունկ

կռռ կռռ կռռ կռռ ան

կրունկերը հատռան

կռունների թև ի տակ

եկավ Գարուն մեր

դռան:

Երգեր

,


Posted September 27, 2021 by Մոնիկա Սուքիասյան in category Մայրենի

3 thoughts on “Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*