February 12

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ 

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։


Posted February 12, 2021 by Մոնիկա Սուքիասյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*